Հայկական 5 ակումբներ որոկազարկվեցին․ ևս 45 անձ որակազրկվել է ցմահ

Հայկական 5 ակումբներ որոկազարկվեցին․ ևս 45 անձ որակազրկվել է ցմահ

Հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը: ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, կայացրել է որոշում «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» և «Երևան ֆուտբոլային ակումբների, ինչպես նաև ներգրավված 58 անձանց (այդ թվում՝ 45 ցմահ)՝ տարբեր ժամկետներով որակազրկան մասին: ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբում ՀՖՖ Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասնորեն ներկայացրեց ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը: Հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց ՀՀ Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին: ՀՀ Առաջին խմբի հաղթողի և հաջորդ մրցաշրջանի ձևաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո: