Ըմբշամարտի աշխարհի այս տարվա առաջնությունը կկայանա դեկտեմբերին

Ըմբշամարտի աշխարհի այս տարվա առաջնությունը կկայանա դեկտեմբերին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել այս տարի կայանալիք աշխարհի առաջնությունը անցկացնել Սերբիայում: Այս մասին գրում է Insides Sport-ը: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունy նախատեսված է անցկացնել դեկտեմբերին Սերբիայի մայրաքաղաք Բեգրադում: Այս երկիրն առաջին անգամ է ընդունում աշխարհի առաջնությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կանցկացվեն պատանեկան, երիտասարդական և Մ23 տարեկանների մայրցամաքային առաջնությունները: Իսկ մեծահասակների աշխարհի առաջնության անցկացման հարցը վերջնական պատասխան կստանա օգոստոսին: Առաջնությունների հետ կապված որոշումները կարող են փոփոխության ենթարկվել կորոնավիրուսի պանդեմիայի հետագա զարգացումների դեպքում: