Huawei-ը սպառնալիք է հայտարարվել ԱՄՆ ազգային անվտանագության համար

Huawei-ը սպառնալիք է հայտարարվել ԱՄՆ ազգային անվտանագության համար

Չինական Huawei հեռահաղորդակցային ընկերությունը սպառնալիք է հայտարարվել ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Այս մասին հայտնում է Bloomberg- ը: Համապատասխան որոշումը կայացրել է ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի հանրային և ներքին անվտանգության հարցերով բյուրոն (FCC): Հանձնաժողովի ղեկավար Աջիթ Փայը նշել է, որ ընկերությունը կապեր ունի Չինաստանի Կոմունիստական կուսակցության և երկրի ռազմական ստորաբաժանումների հետ: Բացի այդ, ազգային անվտանգության սպառնալիք է հայտարարվել նաև ZTE- ընկերությունը: Այս որոշումից հետո ընկերությունները չեն կարող օգտագործել FCC- ի ընդհանուր ծառայությունների հիմնադրամից միջոցներ «այս մատակարարների կողմից մատուցվող կամ արտադրված ցանկացած սարքավորում կամ ծառայություններ ձեռք բերելու, պահպանելու, բարելավելու, փոփոխելու և աջակցելու» համար: Հիմնադրամն ունի մոտ 8,3 միլիարդ դոլար: