Reddit-ը արգելափակել է Թրամփին աջակցող ամենախոշոր առցանց էջը

Reddit-ը արգելափակել է Թրամփին աջակցող ամենախոշոր առցանց էջը

Reddit ամերիկյան սոցիալական լրատվական կայքը արգելափակել է պորտալի ամենամեծ՝ «The_Donald» առցանց խումբը, որի միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները շփվում էին՝ համացանցում «ատելություն տարածելու դեմ» պայքարի շրջանակներում: «Reddit-ը հաղորդակցման և ըստ հետաքրքրությունների շփման վայր է, այլ ոչ թե մարդկանց վրա հարձակումների համար: Համայնքն անընդհատ նյութեր է տեղադրել, որոնք հակասում են մեր կանոններին», - հայտարարել է հարթակի գործադիր տնօրեն Սթիվ Հաֆմանը: Նրա խոսքերով, «The_Donald» խմբից բացի, կայքի ղեկավարությունը արգելափակելու է ավելի քան 2000 առցանց-համայնքներ, որտեղ օգտատերերը «ատելության լեզուն» են օգտագործում տարբեր սոցիալական խմբերի դեմ: