Ինչպես է Հայաստանի բիզնեսում տարածվում էթիկայի և հակակոռուպցիոն մշակույթը

Ինչպես է Հայաստանի բիզնեսում տարածվում էթիկայի և հակակոռուպցիոն մշակույթը

Կոմպլայենսն ու հակակոռուպցիոն քաղաքականությունն արդեն վաղուց պարտադիր բաղադրիչ են արտասահմանյան բիզնեսում, և քանի որ Հայաստանն էլ համաշխարհային բիզնեսի մի մաս է, տեղական ընկերությունները նույնպես ակտիվորեն ներդնում և աշխատացնում են տարատեսակ հակակոռուպցիոն ծրագրեր, ինչի շնորհիվ մոտ ապագայում հնարավոր է հայաստանյան շուկան կստանա բոլորովին նոր որակ: Իհարկե այս ուղղությամբ առաջամարտիկներ դարձան բանկային համակարգի մասնակիցները և միջազգային ընկերությունները, որոնք ենթարկվում եմ ամերիկյան և այլ գլոբալ հակակոռուպցիոն օրենքներին՝ միջազգային ֆինանսական շուկաներին մասնակցելու և բորսաներում ներկայացված լինելու առավելությունից օգտվելու համար: Օրինակ, Հայաստանում Beeline-ը միջազգային խմբի մաս է, և ընկերությունում հատուկ հակակոռուպցիոն՝ Կոմպլայենսի ծառայությունը գործում է արդեն շուրջ չորս տարի: Ծառայության առաջին պատասխանատուն Լուսինե Եղյանն էր: Որպես առաջին կոմպլայենս ծառայության ղեկավար (Compliance Officer) նրա համար ամենաբարդ մարտահրավերը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն էր: «Հպարտանում եմ այն փոփոխությամբ, որին հաջողվել է հասնել Beeline-ում: Թերևս ամենադժվարը աշխատակիցների մտածելակերպի փոփոխությունն էր: Դուք կարող եք փոխել ձեր քաղաքականությունը, ընթացակարգերն ու ծրագրերը, բայց հաջողության չեք հասնի, եթե աշխատակիցները չկամենան դա դարձնել իրենց ամենօրյա աշխատանքի մի մասը», - նշում է Լուսինեն: Առաջին քայլերից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության ընդունումն էր, որը խիստ կանոններ էր սահմանում գործընկերների ընտրության և ծառայությունների մատուցման նկատմամբ: Նա պատմում է, որ լրացուցիչ ստուգումներն ու ընթացակարգրը, որոնք կոչված էին բացառել ոչ էթիկական վարքի կամ կոռուպցիայի որևէ դրսևորում, բնականաբար բարդացնում էին աշխատակիցների գործը, և որոշակի դժգոհություն առաջացնում այդ առումով: Անհասկանալի էր թվում, թե ինչպե՞ս որևէ մեկը կկարողանա մերժել ինչ-որ պետական մարմնի կամ ծառայողի, եթե, օրինակ, անվճար հեռախոսահամար տրամադրելու պահանջ լինի: Բացի այդ, խիստ վերահսկվում է նվերներ ստանալու և տրամադրելու գործընթացը և պետական մարմինների հետ բոլոր տեսակի շփումները, ինչը նույնպես լրացուցիչ դժվարություններ է ստեղծում բնականոն աշխատանքային պրոցեսում: Այժմ՝ չորս տարի անց նման հարցեր նույնիսկ չեն առաջանում, ասում է կոմպլայենսի և էթիկայի ծառայության ներկայիս ղեկավար Դավիթ Ամիրյանը:   Դավիթ Ամիրյան, Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի և էթիկայի ծառայության ղեկավար Դավիթի խոսքով՝ ընկերությունում 2017 թվականից գործում է ահազանգման և մտահոգությունների բարձրաձայնման speak-up համակարգը, որը հասանելի է ինչպես աշխատակիցների, այնպես էլ ընկերության բիզնես գործընկերների, կապալառուների, բաց մրցույթների մասնակիցենրի համար: Ընդ որում, հասանելի է մտահոգությունը բարձրաձայնելու մի քանի տարբերակ և կարելի է ընտրել առավել հարմարը՝ 24/7 ռեժիմով գործող անկախ թեժ գիծ, հաղորդումների կառավարման առցանց համակարգ, խմբի կամ տեղական Կոմպլայենսի թիմին էլէկտրոնային նամակ: Եվ եթե սկզբում կար աշխատակիցների կողմից անվստահություն այդ առումով, ապա հիմա տարեկան ընկերությունում իրականացվում է մի քանի տասնյակ հետաքննություն, որոնց համար հիմք են դառնում թե՛ ներքին, և թե՛ արտաքին շահագրգիռ անձանց կողմից բարձրաձայված մտահոգությունները: Որևէ հաղորդում անհատապես ուսումնասիրվում է և այնհուհետև նախաձեռնվում է ներքին ծառայողական հետաքննություն, որը խնդրի բնույթից ելնելով, կարող է իրականացվել Անվտանգության ծառայության, Մարդկային ռեսուրսների կառավարման, Իրավաբանական տնօրենության կամ Կոմպլայենսի և էթիկայի բաժնի կողմից: Հավաքված փաստերը քննարկվում են հետաքննությունների և կարգապահական հարցերով հանձնաժողովի (ՀԿՀՀ) կողմից և ընդունվում է համապատասխան որոշում։ ՀԿՀՀ նախագահը ընկերության գլխավոր տնօրենն է, իսկ անդամները՝ ֆինանսական տնօրենը, իրավաբանական տնօրենը, HR տնօրենը, կոմպլայենսի ղեկավարը և անվտանգության ծառայության ղեկավարը: Ընկերության բոլոր աշխատակիցները պարբերաբար հաղորդագրություններ են ստանում, որտեղ ներկայացվում են բացայատված դեպքերի որոշ մանրամասներ, նման խախտումներից հետագայում խուսափելու նպատակով նախաձեռնված միջոցառուըմները և աշխատակիցներից պահանջվող քայլերը՝ նման իրավիճակներում չհայտնվելու համար: Հայաստանում Beeline-ի երկարամյա վստահելի գործընկեր Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա ՍՊԸ ընկերությունում (Huawei) ևս կարևորում են հակակոռուպցիոն քաղաքականության կիրառումը բիզնեսի ոլորտում: Ընկերությունը բոլոր առումներով համապատասխանում է ներքին և միջազգային բոլոր կիրառելի օրենքներին, չափանիշներին և սկզբունքներին, որոնք վերաբերվում են կաշառքի և կոռուպցիայի դեմ պայքարին: «Մենք գիտակցում ենք, որ կոռուպցիան կարող է վնասակար ազդեցություն ունենալ հասարակության վրա` խարխլելով իրավական համակարգը, վնասելով սոցիալական և տնտեսական զարգացմանը և ազատ ու արդար մրցակցությանը, ուստի այս հարցում Huawei-ը ցուցաբերում է զրո հանդուրժողականություն», - ասում է Հուավեյ Տեքնոլոջիս Արմենիա ՍՊԸ տնօրեն Չեն Լիանգը: Town Hall էթիկայի հետ կապված հարցերի քննարկում աշխատակիցների հետ երևանյան գլխամասային գրասենյակում Հայաստանում Beeline-ի ևս մեկ գոևծընկեր «Երէներգո» ՓԲԸ-ն դեռևս 2014 թ. ընդունել է Հակակոռուպցիոն քաղաքականությունը և Էթիկայի կոդեքսը: Հաշվի առնելով այն փաստը, որ Երէներգո ՓԲԸ-ն նաև ներկայացուցնում է արտասահմանյան այլ կազմակերպություններ, հակակոռուպցիոն քաղաքականության և Էթիկայի կոդեքսի առկայությունը պարտադիր պայման է գործընկերների հետ վստահելի հարաբերություններ ստեղծելու համար: «Մենք կարևորվում ենք նաև աշխատակիցների միջև առողջ և փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը, որի պահպանման գործիքներից են Գործարար էթիկայի կանոնների պահպանման Համաձայնագիրը և Հակակոռուպցիոն քաղաքականության կանոնների պահպանման Համաձայնագիրը: Բացի այդ յուրաքանչյուր տարվա համար մշակվում է հակակոռուպցիոն միջոցառումների պլան, ըստ որի տարվա ընթացքում առնվազն 2 անգամ աշխատակիցների համար անցկացվում են սեմինարներ՝ հրավիրված մասնագետների հետ, կատարվում են թեստավորումներ և իրականացվում քննարկումներ», - հավելում է ընկերության մասնագետ Զարուհի Պողոսյանը: Նմանատիպ արդյունքները ներքին կորպորատիվ մանրակրկիտ աշխատանքի արդյունք են և պահանջում են բազմակի դասընթացներ, հանդիպումներ և խիստ հետևողական քաղաքականություն: Սակայն ներքին գործընթացներով գործը չի սահմանափակում: Ինչպես նշում է Դավիթ Ամիրյանը, այս ուղղությամբ աշխատող ընկերությունները, այդ թվում և Հայաստանում Beeline-ը մասնակցում են թեմատիկ հանդիպումների և կոնֆերանսների, ակտիվ կիսվում են փորձով, որպեսզի հայաստանյան բիզնես միջավայրը հնարավորինս արագ և արդյունավետ կերպով հասնի միջազգային բարձր չափանիշներին: Էթիկայի միջազգային օրվան նվիրված միջոցառում