Unilever-ի տուփերի վրայից կհանվեն «բաց» և «սպիտակ» բառերը

Unilever-ի տուփերի վրայից կհանվեն «բաց» և «սպիտակ» բառերը

Unilever-ը իր փաթեթավորումից կհեռացնի «բաց» և «սպիտակ» բառերը ԱՄՆ-ում և այլ երկրներում ռասիզմի դեմ զանգվածային ցույցերից հետո, ասվում է ընկերության կայքում: «Մենք ընդունում ենք, որ «բաց» և «սպիտակ» բառերի օգտագործումը գեղեցկության միասնական իդեալ է ենթադրում, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէ, և մենք ուզում ենք լուծել այս խնդիրը», - ասվում է հայտարարության մեջ: Ընկերությունում նշել են, որ մտադիր են հոգ տանել մաշկի բոլոր երանգների մասին՝ պահպանելով բազմազանությունը: Ռասիզմի և անկարգությունների դեմ զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին Միացյալ Նահանգներում և այլ երկրներում ՝ ոստիկանի կողմից ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: