«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչը՝ Ադամյանի մասին

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչը՝ Ադամյանի մասին

«Հոֆենհայմ»-ի գլխավոր մարզիչ Ալֆրեդ Սխրոյդերը խոսել է գերմանական ակումբի և Հայաստանի ազգային թիմից Սարգիս Ադամյանի մասին: «Ադամյանը և Կրամարիչը վերականգնման փուլում առաջընթաց ունեն, սակայն հնարավոր է, որ նրանք այս մրցաշրջանում չխաղան»,- Սխրոյդերի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը: «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է և ունի 42 միավոր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեռևս փետրվարին ստացած վնասվածքից հետո Ադամյանը գրեթե վերականգնվել է: