Պրեմիեր լիգայում թիմերը 5 փոփոխության հնարավորություն կունենան

Պրեմիեր լիգայում թիմերը 5 փոփոխության հնարավորություն կունենան

Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը թույլատրել է ակումբներին առաջնության վերսկսումից հետո 5 փոփոխություն կատարել: Այս մասին գրում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Լիգան նման որոշում է կայացրել, քանի որ խիտ խաղային գրաֆիկի պատճառով մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանալ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբային մարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 17-ին: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: