Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021-ի գարնանը

Օլիմպիական խաղերի անցկացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2021-ի գարնանը

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի անցկացման կամ չանցկացման մասին վերջանական որոշում կկայացվի 2021 գարնանը: Այս մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությունը: Ամեն ինչ կախված կլինի, թե կորոնավիրուսի պանդեմիան ինչ փուլում կլինի: ՕԽ-ի կազմկոմիտեի նախագահը և Տոկիոյի մարզպետը հանդիպում են ունեցել և քննարկման արդյունքում հանգել այն եզրակացությանը, որ ամեն ինչն կախված կլինի աշխարհում համաճարակի վիճակից: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: