«Բենֆիկայի» ավտոբուսը քարկոծվել է. կան տուժածներ

«Բենֆիկայի» ավտոբուսը քարկոծվել է. կան տուժածներ

Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը քարկոծվել է: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Քարկոծման և կոտրված ապակիներից վնասվածք են ստացել ակումբի երկու ֆուտբոլիստներ` Անդրիյա Ժիվկովիչն ու Յուլիան Վայգլը: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ավտոբուսը գնալիս է եղել մարզաբազա: Պորտուգալիայի ֆուտբոլի վերսկսված առաջնության 25-րդ տուրում «Բենֆիկա»-ն մրցել է «Տոնդելա»-ի հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի: Ակումբը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ոստիկանության հետ` միջադեպի մեղավորներին բացահայտելու համար: