Գոնսալո Իգաուինը վնասվածք է ստացել

Գոնսալո Իգաուինը վնասվածք է ստացել

Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող ԳոնսալոԻգուաինը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Իգուաինն աջ ոտքիազդրի վնասվածք է ստացել: Հարձակվողի վնասվածքը լուրջ չէ, սակայն նա պետք է բուժզննում անցնի: Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, ևս երկու անգամ տիրացել Իտալիայի գավաթին: