Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու կոչով ստորագրահավաք են նախաձեռնել՝ ուղղված երկրի կառավարությանը

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնելու կոչով ստորագրահավաք են նախաձեռնել՝ ուղղված երկրի կառավարությանը

Վրաստանի քաղաքացի Սանդրո Չումաշվիլի անվամբ օգտատերը gopetition.com կայքում ստորագրահավաք է սկսել՝ դիմելով երկրի կառավարությանը և խնդրելով օգնության ձեռք մեկնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Մենք խնդրում ենք Վրաստանի կառավարությանն այս դժվարին պահին մտածել հարևան երկրին օգնելու մասին: Մենք ցանկանում ենք Հայաստանին օգնություն առաջարկել այնտեղ վարակված անձանց Վրաստանում բուժելու տարբերակով: Մենք կարծում ենք, որ դա ճիշտ քայլ կլինի հարևան երկրին օգնելու և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը շտկելու ուղղությամբ»,-ասված է ստորագրահավաքին կից  գրության մեջ: