«Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել

«Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանում այսօր՝ հունիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16։00-ի սահմանում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեռ պարզ չի, թե ինչ հանգամանքներում է տղամարդը մահացել։ https://armlur.am/wp-content/uploads/2020/06/87e80b64e80aedabd5289abe1b3e2c2c-600x428.jpg