Եվս մեկ երկիր որոշել է գումար տրամադրել բնակչությանը

Եվս մեկ երկիր որոշել է գումար տրամադրել բնակչությանը

Սինգապուրը դարձել է աշխարհի հաջորդ երկիրը, որի իշխանությունները որոշել են գումար բաժանել հասարակությանը՝ ասել է փոխվարչապետ և ֆինանսների նախարար Հեն Սվի Քիթը: Նա նշել է, որ այդ նպատակների համար հատկացվել է 2,5 միլիարդ դոլար: Առաջին օգնության փաթեթն արդեն վճարվել է ապրիլին: Երկրորդ փաթեթի վճարումը կսկսվի հունիսի 18-ին, այն կլինի 300-ից 600 սինգապուրյան դոլար: Նաև 20 տարեկանից ցածր տարիքի երեխաների ընտանիքները կստանան լրացուցիչ $ 300: Իսկ 50 տարեկանից բարձր մարդիկ կստանան լրացուցիչ դոլար: Ճգնաժամի և համաճարակի մեջ գտնվող քաղաքացիներին սատարելու համար միջոցներ են հատկացվել ՀՆԱ-ի 20%-ի չափով: Ընդհանուր առմամբ, դրանք կազմում են 70,3 միլիարդ դոլար: Նշենք, որ ավելի վաղ Ճապոնիայում մեկնարկել էր բնակչությանը գումար բաժանելու ակցիա: Յուրաքանչյուր բնակիչ պետք է ստանա 100 հազար իեն: