Վահան Բիչախչյանը միացել է ակումբին

Վահան Բիչախչյանը միացել է ակումբին

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Վահան Բիչախչյանը միացել է ակումբին: Ինչպես հայտնում է «Ժիլինա»-ի պաշտոնական կայքը, Բիչախչյանն արդեն իսկ Սլովակիայում է և միացել է ակումբին: Գյումրեցի ֆուտբոլիստը կորոնավիրուսի թեստ կհանձնի և կսկսի մարզումները: Բիչախչյանը Հայաստան էր եկել մարտին` պանդեմիայի մեկնարկին: «Ժիլինա»-ի մասնակցությունը մրցաշարերին հարցականի տակ է, քանի որ ակումբը չի ստացել համապատասխան արտոնագիր: Սլովակիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 14-ին: