Զավեշտալի դեպք՝ Թուրքիայում. Քարայծը ներխուժել է մզկիթ

Զավեշտալի դեպք՝ Թուրքիայում. Քարայծը ներխուժել է մզկիթ

Թուրքիայում զավեշտալի դեպք է տեղի ունեցել։ Ադըյաման նահանգի Թութ շրջանի Թեփեջիք գյուղի մզկիթներից մեկը քարայծ է ներխուժել։ Նշվում է, որ գյուղին հարակից լեռներից իջնելով, քարայծը նախ մտել է մզկիթի բակ, ապա ներխուժելով մզկիթ, բարձրացել է երկրորդ հարկ։ Գյուղացիներն այդ ամենը նկատելով, փորձել են քարայծին հեռացնել մզկիթից։ Անվտանգության աշխատակիցներին մեծ դժվարությամբ հաջողվել է բռնել քարայծին։ Գյուղացիները լուսանկարվել են քարայծի հետ և լուսանկարները հրապարակել սոցցանցերում։