Փորձագետը բացատրել է, թե ինչպես ողջ մնալ ընկնող վերելակում

Փորձագետը բացատրել է, թե ինչպես ողջ մնալ ընկնող վերելակում

Ամերիկացի ինժեներ Էլիոթ Ֆրանկը խորհուրդներ է տվել, թե ինչպես է հնարավոր մեծացնել ընկնող վերելակում ողջ մնալու հավանականությունը: Ըստ փորձագետի, կարեւոր է ճիշտ խմբվել: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի փորձագետը զբաղվում է ժամանակակից վերելակների անվտանգության հարցերով: Նա նշել է, որ վերելակի ընկնելու ժամանակ պետք չէ նստել գետնին: Ուղեւորը կարող է կոտրել ողնաշարը եւ ծնկահոդերը: Վերելակի վայրէջքի պահին չի կարելի թռչել: Քանի որ կարելի է ստանալ գլխի վնասվածք, եթե ճիշտ չհաշվարկվեն սեփական ուժերը, գրում է Planet Today-ը: Ամանաճիշտը պառկել փորի վրա եւ ձեռքերով ծածկել գլուխը: Այդպիսով հարվածի ուժը կբաժանվի ամբողջ մարմնով եւ չի կոտրի ոսկորները: Ամերիկացին ընդգծում է, որ վնասվածքները շատ գործոններից են կախված: Սակայն խմբվելով ողջ մնալու հավանականությունը մեծանում է: