Պաշտոնական․ «Արարատի»  գլխավոր մարզիչը հեռացավ

Պաշտոնական․ «Արարատի» գլխավոր մարզիչը հեռացավ

«Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը և նրա օգնական Վիկտոր Լոսևը հեռացել են ակումբից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իգոր Կոլիվանովն ընտանեկան պատճառներով չի կարողանում վերադառնալ Հայաստան և շարունակել աշխատանքը, իսկ կորոնավիրուսի համավարակն ավելի է բարդացրել նրա` Հայաստան վերադարձը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նույն պատճառով «Լոռիի» իսպանացի մարզիչը չի շարունակի աշխատանքը վանաձորյան ակումբում: