Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցնել ոչ ավանդական ձևաչափով

Տոկիոյի Օլիմպիական խաղերը կարող են անցնել ոչ ավանդական ձևաչափով

Ճապոնիայի կառավարությունն ու Տոկիո – 2020 կազմկոմիտեն քննարկում են օլիմպիական խաղերը պարզեցված տարբերակով անցկացնելու ձևաչափը։ Երկրի իշխանությունները նպատակ ունեին խաղերը կազմակերպել լիարժեք, ավանդական կարգով , սակայն կորոնավիրուսի պատճառով աշխարհում տիրող ծանր իրավիճակը ստիպում է կատարել փոփոխություններ։ Հնարավոր է կրճատվի խաղերի բացման և փակման արարողությունների մասնակիցների թիվը, սահմանափակումներ կլինեն նաև հանդիսակաների քանակի հարցում, օլիմպիական գյուղից մարզիկների շարժի առումով և այլն։ Քննարկվում է նաև բոլոր մարզիկներին, թիմի անդամներին, երկրպագուներին կորոնավիրուսի պարտադիր թեսթեր անցկացնելու հարցը։