ԵՄ թռչող Հայկական ավիաընկերություններ գոյություն չունեն, որ մի հատ էլ արգելվեն նրանց թռիչքները դեպի ԵՄ.  Համառոտ՝ EASA-ի որոշման դրդապատճառի մասին

ԵՄ թռչող Հայկական ավիաընկերություններ գոյություն չունեն, որ մի հատ էլ արգելվեն նրանց թռիչքները դեպի ԵՄ. Համառոտ՝ EASA-ի որոշման դրդապատճառի մասին

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Փորձեմ հնարավորինս համառոտ ներկայացնել EASA-ի որոշման դրդապատճառը: Նորից պետք է որոշ լրատվամիջոցների հիասթափեցնեմ: ԵՄ թռչող Հայկական ավիաընկերություններ գոյություն չունեն, որ մի հատ էլ արգելվեն նրանց թռիչքները դեպի ԵՄ: 1,Կան տարբեր թղթերի վրա կաշառքով կամ այլ անօրինական եղանակներով նախկինում ՔԱԳՎ-ի կողմից գրանցված ընկերություններ, որոնք երբևէ գործունեություն չեն ծավալել Հայաստանում, այլ ապօրինի գործարքներ են իրականացրել տարբեր հակամարտության գոտիներում, հիմնականում սպասարկելով Ռուսաստանի շահերը: Բնական էր, որ Ռուսաստանը օգտագործել է մեր "միամիտներին", հակառակ դեպքում այս պատժամիջոցները կկիրառվեր իրենց ընկերությունների նկատմամբ: 2, Երբ ՌՔ-ն հետագայում ՍՍ-ն հետևողականորեն ոչնչացրեցին հայկական ավիացիան, ստեղծեցին պարարտ հող նման երևույթների համար, այս նույն լրատվամիջոցները ծպտուն անգամ չէին հանում: 3, Եթե հայկական անձնակազմը աշխատում է այլ երկրների ընկերություններում, դա չի նշանակում, որ այդ ընկերությունը հայկական է: Տվյալ դեպքը վերաբերվում է Արմենիա ընկերությանը, որը վրացական է ու նա սև ցուցակում չի հայտնվի, որովհետև թռիչքները իրականացնում է վրացական կոդով: 4, Տաթևիկ Ռևազյանին մեղադրելը շատ հեշտ է, որովհետև ոմանց համար լավ թիրախ է: Իսկ նա արել է այն, ինչ իրեն հանձնարարել են, ինքն էլ կատարել է այդ հանձնարարությունը, ավելին նրանից չէին պահանջում: Մասնավորապես վերստուգել նախկինում կատարված ապօրինի գործարքները կամ վերահսկել թռիչքների անվտանգությունը: 5, Կարծում եմ, գոնե հիմա ավելի լուրջ է պետք վերաբերվել այս ոլորտին: Ինչի մասին արդեն շուրջ 20 տարի բարձրաձայնել եմ: Նույնիսկ 1 տարի առաջ կառավարությանն եմ ներկայացրել ոլորտի զարգացման հայեցակարգը ու ինչքան տեղյակ եմ ավիացիայի այլ մասնագետներ ևս իրենց ծրագրերն են ներկայացրել: 6, Փաստորեն EASA-ն էլ է ասում, ստեղծեք սեփական ավիաընկերություն ու վերահսկեք թռիչքների անվտանգությունը, այդ ժամանակ ԵՄ-ի օդային դարպասները կբացվեն, մի ընդօրինակեք գաճաճ պետություններին: