Քաբուլի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել
23:20 | 2020-06-02
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող մզկիթներից մեկում ուժգին պայթյուն է որոտացել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է TOLOnews հեռուստաընկերությունը:
Լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիսում գտնվող մզկիթներից մեկում: Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը:
Միջադեպի արդյունքում վնասվածքներ է ստացել երեք անձ: Տուժածների թվում է նաև մզկիթի հոգևոր հովիվը: