Նյու Յորքում պարետային ժամը կերկարաձգվի մինչև շաբաթվա վերջ

Նյու Յորքում պարետային ժամը կերկարաձգվի մինչև շաբաթվա վերջ

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն որոշել է մինչև շաբաթվա վերջ երկարաձգել քաղաքում գործող պարետային ժամը: Այս մասին նա հայտարարել է իր Twitter-ում հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ: Քաղաքապետը համապատասխան որոշում է կայացրել քաղաքում շարունակվող անկարգությունների ֆոնին, որոնք սկիզբ են առել ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Նա շեշտել է, որ քաղաքի իշխանությունները մտադիր են միջոցներ ձեռնարկել քաղաքում մեկ շաբաթվա ընթացքում խաղաղություն և կարգուկանոն հաստատելու համար: «Պարետային ժամը կերկարաձգվի մինչև շաբաթվա վերջ»,- ընդգծել է դե Բլազիոն: Միացյալ Նահանգներում անկարգությունները սկսվել են մայիսի 25-ին այն բանից հետո, երբ իրավապահների կողմից բերման ենթարկման ժամանակ մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդվում է, բայց ոստիկանները ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Սա ամբողջ երկրում զանգվածային բողոքի ցույցերի անցկացման և անկարգությունների պատճառ է դարձել: