Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման արագ ընթացքի մասին

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման արագ ընթացքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ընթանում են ավելի արագ, քան սպասվում էր: Այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Պատվաստանյութի շուրջ աշխատանքները շատ լավ են ընթանում: Ճշտ այնպես, ինչպես և բուժումը: Շարժվում ենք ավելի արագ, քան սպասվում էր: Լավ նորություններն առջևում են»,- գրել է Թրամփը: Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհում առաջինն է կորոնավիրուսով վարակվածների թվով: Այստեղ վարակման 1 միլիոն 859 հազար 772 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը 106 հազար 929 է: Այս ցուցանիշով ևս Միացյալ Նահանգներն առաջինն է աշխարհում: