Մեկ տարում Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարման ծավալները նվազել են 72 տոկոսով

Մեկ տարում Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարման ծավալները նվազել են 72 տոկոսով

2019թ․ մարտից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում Թուրքիան 72 տոկոսով նվազեցրել է Ռուսաստանից բնական գազի ներկրումը։ Եթե նախորդ տարի մարտ ամսին Ռուսաստանը Թուրքիային մատակարարել էր 1․4 մլրդ խորանարդ մետր գազ, ապա 2020թ․ մարտի դրությամբ այդ ցուցանիշը հասել է 389․7 մլն խորանարդ մետրի։ Փոխարենը, նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանից Թուրքիա բնական գազի ներկրման ծավալները ավելացեն են 19 տոկոսով։ Միայն 2020թ․ մարտին Թուրքիան Ադրբեջանից 924 մլն խորանարդ մետր գազ է գնել։ Հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը, Իրանը, Կատարը և Ալժիրը Թուրքիային գազի մատակարարման ծավալներով գերազանցել են Ռուաստանին։