Ծանր դեպքերն ավելացել են․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն

Վերջին շրջանում բնակչության շրջանում նկատվում է ոչ միայն դեպքերի շատացում, այլեւ ծանր դեպքերի ավելացում, մարդիկ դիմում են ընտանիքներով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը: «Եթե մի ընտանիքից մեկ կամ երկու դեպք էինք ունենում, հիմա եթե ընտանիքում 6 անձ է, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա եւ հաստատվում է կորոնավիրուսը»,- հայտնեց նա։