Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Մինեապոլիս․AP

Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Մինեապոլիս․AP

Պենտագոնը բանակին հրամայեց պատրաստականության բերել ԱՄՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ Մինեապոլիս ուղարկելու համար, որտեղ անկարգություններ են տեղի ունենում ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանության հետևանքով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Աղբյուրների համաձայն՝ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգայի և Նյու Յորքի Ֆորտ-Դրամայի զինվորները հրաման են ստացել՝ չորս ժամվա ընթացքում պատրաստ լինել տեղակայվելու Մինեապոլիսում: Կոլորադոյի Ֆորտ- Կարսոնում և Կանզասի Ֆորտ Ռայլիում գտնվող զինվորները պետք է պատրաստ լինեն 24 ժամվա ընթացքում: Նշվում է, որ տեղակայման պատրաստականության հրամաններ են տրվել ուրբաթ օրը՝ մայիսի 29-ին, Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած զրույցից հետո: Թրամփը խնդրել է Էսպերին ներգրավել զինված ուժերին, որպեսզի ճնշեն ապստամբությունները Մինեապոլիսում, երբ բողոքի ակցիաները վերածվեցին թալանի և հրկիզման: