Ատլանտայում Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անողները հարձակվել են CNN-ի շտաբի վրա

Ատլանտայում Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ցույց անողները հարձակվել են CNN-ի շտաբի վրա

Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով բողոքի ցույցի մասնակիցները հարձակվել են CNN-ի շտաբի վրա: Այդ մասին հայտնում է Hollywoodreporter-ը: Այսպիսով, ցուցարարները կոտրել են շենքի ապակիները, ինչպես նաև  պատերին անպարկեշտ գրություններ են թողել: Հեռուստաալիքի լոգոտիպի վրա հայտնվել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «no cops», « f*** Trump» և «# Love»: Բացի դրանից, գրասենյակի դիմաց այրել են ոստիկանության մեքենան և ամերիկյան դրոշը: Ակցիայի մասնակիցներից ոմանք նույնիսկ թալանել են CNN-ի շենքի առաջին հարկում գտնվող ռեստորանը: Այժմ շենքը գտնվում է ոստիկանության հսկողության տակ: