Հնդկաստանից Մոսկվա թռչող ինքնաթիռը վերադարձել է՝ օդաչուի մոտ COVID-19 հայտնաբերելու պատճառով

Հնդկաստանից Մոսկվա թռչող ինքնաթիռը վերադարձել է՝ օդաչուի մոտ COVID-19 հայտնաբերելու պատճառով

«Air India» ինքնաթիռը, որը պետք է Մոսկվա էր մեկնում  Հնդկաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար,  վերադարձել է այն պատճառով, որ օդաչուներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել: Այս մասին հաղորդել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ավիաընկերության կառավարման աղբյուրներին: Նշվում է, որ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել: Նա հասել է Ուզբեկստանի օդային տարածք, երբ հայտնի է դարձել, որ օդաչուի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է։ Անձնակազմին հրամայվել է անհապաղ վերադառնալ: Հայտնի է, որ ամբողջ անձնակազմը ժամանումից հետո ուղարկվել է կարանտին: Մեկ այլ ինքնաթիռ կուղարկվի Մոսկվա՝ Հնդկաստանի քաղաքացիներին վերադարձնելու համար: