ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղադրել է Ռուսաստանին Լիբիային ապօրինի փող մատակարարելու մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեղադրել է Ռուսաստանին Լիբիային ապօրինի փող մատակարարելու մեջ

Մալթայի կառավարությունը մայիսի 26-ին առգրավել է «կեղծված» լիբիական արժույթի մի խմբաքանակ՝ 1,1 միլիարդ դոլարի չափով՝ ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում: Հրապարակման մեջ ասվում է, որ ենթադրաբար կեղծ դինարները տպվել են մետաղադրամներ և թղթադրամներ արտադրող ռուսական պետական ​​ձեռնարկության ` «Գոզնակ» բաժնետիրական ընկերության կողմից։ Ըստ Պետդեպարտամենտի՝ թղթադրամների պատվիրատուն ոչ լեգիտիմ մի կազմակերպություն է, ոչ թե Լիբիայի Կենտրոնական բանկը: ԱՄՆ գերատեսչությունը նաև կարծում է, որ Ռուսաստանը «խորացրել է Լիբիայի տնտեսական խնդիրները»: «Այս դեպքը ևս մեկ անգամ շեշտում է Ռուսաստանի կողմից Լիբիայում իր վնասակար և ապակայունացնող գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը», - ասել է Պետդեպարտամենտը: