Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան

Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան

Հունիսի 1-ից դարձյալ ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը, սակայն Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան, քանի դեռ չի փոխվել օտարերկրացիների համար Հայաստան մուտքն արգելող կառավարության որոշումը»,- ասաց Նաղդալյանը: Մայիսի 31-ին կավարտվի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագրի ժամանակավոր կասեցման ժամկետը և հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները իրավունք կունենան առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան: Չինաստան մեկնելուց առաջ ՀՀ քաղաքացիները պետք է լրացնեն համապատասխան հայտարարություն առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստան ժամանելուց հետո անցնեն պարտադիր 14-օրյա կարանտին հատկացված վայրում՝ սեփական միջոցների հաշվին