Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ

Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ

Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Ինչպես հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից, համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։ «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, ԱրմինաԴարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։ «Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։