Ավելի քան 200 շենքեր են թալանվել Մինեապոլիսում՝ անկարգությունների ընթացքում

Ավելի քան 200 շենքեր են թալանվել Մինեապոլիսում՝ անկարգությունների ընթացքում

Ամերիկյան Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ավելի քան 200 շենքեր և շինություններ են թալանվել և վայրագությունների ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Star Tribune թերթը։ Պարբերականի տվյալների համաձայն, որոշ շենքեր լուրջ վնասվել են ջրածածկ լինելու կամ հրդեհի հետևանքով: Խոսքը գնում է սուպերմարկետների, դեղատների, խանութների, վարսավիրանոցների, լցակայանների, ռեստորանների մասին, նշում է պարբերականը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինեսոտա նահանգում անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով: