Ցուցարարները Մինեապոլիսում հրկիզել են բանկի շենքը

Ցուցարարները Մինեապոլիսում հրկիզել են բանկի շենքը

Բողոքի ակցիայի մասնակիցները հրկիզել են բանկի շենքը, որը գտնվում է Մինեապոլիսի ոստիկանական հինգերորդ բաժանմունքի կողքին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։ Գործակալության տվյալներով հիմա այրվում է Wells Fargo խոշոր բանկի մասնաճյուղը։ Հաղորդվում է, որ հրդեհի վայրում ոստիկանության աշխատակիցներ չեն երևում, սակայն ոստիկանության բաժանմունքի տանիքին իրավապահներ մարմինների մի քանի զինված աշխատակիցներ են ներկա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինեսոտա նահանգում անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով: