Մինեապոլիսում խռովությունների պատճառ դարձած ոստիկանին ձերբակալել են

Մինեապոլիսում խռովությունների պատճառ դարձած ոստիկանին ձերբակալել են

Կալանավոր Ջորջ Ֆլոյդի նկատմամբ անզգույշ գործողությունների մեջ մեղադրվող Մինեապոլիս քաղաքի ոստիկանը, որի պատճառով կալանավորն ի վերջո մահացել է, ձերբակալվել է։ Ինչպես հաղորդում է տեղական KSTP հեռուստաալիքը, Հանրային անվտանգության դեպարտամենտի կոմիսար Ջոն Հարինգթոնը հայտնել է, որ ոստիկանության նախկին աշխատակից Դերեկ Չոուենը ձերբակալվել է Մինեսոտայի` Հետախուզվող հանցագործների ձերբակալման բյուրոյի աշխատակիցների կողմից։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է սպան ծնկով սեղմում 46-ամյա Ֆլոյդի պարանոցին։ Ձերբակալվածը բողոքել է, որ այլևս չէր կարողանում շնչել: Որոշ ժամանակ անց Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Տեսանյութի հայտնվելուց հետո քաղաքում զանգվածային անկարգություններ են սկսվել: