Մաֆիոզ համակարգը դեռևս օգտագործում է իր լծակները, որ ունենա ֆորպոստ․ Աշոտ Ադամյան

«Մեր երկրում արվեստը միշտ եղել է անտեսված վիճակում: Իրավունք ունի գոյություն ունենալ ինքնուս արվեստը, բայց պետք չէ հրաժարվել պրոֆեսիոնալ արվեստից: Տարիներ շարունակ ազատ և անկաշառ մտածողությունից զրկված ենք եղել և դա բնականաբար ազդել է նաև մեր արվեստի վրա, ոլորտում խառնափնթոր վիճակներ են ստեղծվել, իսկ արվեստը պետք է մարդկանց օգնի տեսնել այն, ինչը չի երևում, ինչը մյուսները չեն կարողանում տեսնել... Մեր արվեստը, վերաբերմունքի, տնտեսավարման տեսակետից մնացել է նկուղներում»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց օրերս ԱՄՆ-ից հայրենիք վերադարձած դերասան Աշոտ Ադամյանը: Դերասանի դիտարկմամբ՝ կորոնավիրուսի համավարակի ի հայտ գալը զարմանալիորեն համընկել է աշխարհակարգի փոփոխման պահանջի հետ: Անդրադառնալով հայստանյան ներքաղաքական զարգացումներին և տեղեկատվական ագրեսիային՝ Աշոտ Ադամյանը ընդգծեց. «Համընդհանուր կրթվածության խնդիր կա... Նախկինները, ունենալով հսկայական գումարներ, սեփական տրամադրության տակ են պահում բազմաթիվ լրատվամիջոցներ՝ որպես իրենց կամակատարներ, և փորձում են հորինածը ճշմարտության տեղ ներկայացնելով ու անընդհատ կրկնելով՝ մարդկանց ուղեղները լվանալ և տանել սխալ ուղղությամբ...»: «Մաֆիոզ համակարգը դեռևս օգտագործում է իր լծակները, որ ունենա ֆորպոստ»,- ընդգծեց դերասանը: Մանրամասն՝ տեսանյութում: