Ալեգրին վերադառնում է․ Ո՞ր ակումբը կգլխավորի իտալացի մասնագետը

Ալեգրին վերադառնում է․ Ո՞ր ակումբը կգլխավորի իտալացի մասնագետը

Իտալացի ֆուտբոլային մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին պատրաստեց է նորից անցնել մարզչական աշխատանքի: Այս մասին գրում է La Gazzette dello Sport-ը: 52-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ` ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ըստ պարբերականի, Ալեգրին ցանկություն ունի մարզչական աշխատանքի անցնել Իտալիայում, սակայն այս պահին չունի ոչ մի առաջարկ Սերիա Ա-ի թիմերից: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ գերմանական «Բավարիա»-ն մերժել է իտալացի ֆուտբոլային մասնագետի հետ աշխատեlու հնարավորությունը: Ալեգրին ցանկություն է հայտնել գլխավորել Գերմանիայի բազմակի չեմպիոն թիմը, սակայն ակումբի ղեկավարությունը չի համաձայնել: Այս մերժումից հետո իտալացի մասնագետի հետ բանակցություններ է սկսել ֆրանսիական ՊՍԺ-ն: