PNWCC Masters․ Հրանտ Մելքումյանը երկրորդն է

PNWCC Masters․ Հրանտ Մելքումյանը երկրորդն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը մասնակցում էր Pacific Northwest Chess Center առցանց մրցաշարին: Առցանց մրցաշարում Մելքումյանը 9 հնարավորից հավաքելով 7 միավոր` մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը: Նա տոնեց 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Մելքումյանին հաջորդում է ԱՄՆ-ն ներկայացնող Սամվել Սևյանը: Առցանց մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանից Վալդիմիր Ֆեդոսեևը: Pacific Northwest Chess Center առցանց մրցաշարին մասնակցում էին 108 շախմատիստներ: