Բունդեսլիգա․ «Բավարիա» հաղթեց  «Բորուսիային»

Բունդեսլիգա․ «Բավարիա» հաղթեց «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիա»-ին Առաջին կեսում թիմերը հավասար հնարավորություններ ունեին, մինչ խաղակեսի վերջնամասը: «Բավարիա»-ն քիչ-քիչ առավելություն էր ձեռք բերում և խաղի 43-րդ րոպեին Կիմիխի հեռահար, դիպում և գեղեցիկ գոլն առաջ մղեց մյունխենյան ակումբին: Երկրորդ կեսում «Բավարիա»-ն տարածքային առավելություն ուներ, սակայն հետագայում հաշվի մեջ փոփոխություն տեղի չունեցավ: «Բորուսիա»-«Բավարիա»` 0:1: Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն ամրապնդվեց առաջին հորիզոնակում և այժմ ունի 64 միավոր: Երկրորդ տեղում «Բորուսիա»-ն է` 57 միավորով: