Ռաֆայել Նադալը կորտ է վերադարձել

Ռաֆայել Նադալը կորտ է վերադարձել

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը առաջին մարզումն է անցկացրել կորտում կարանտինից հետո: Իսպանացին մարզումն անցկացրել է Մալյորկայում գտնվող իր ստեղծած ակադեմիայում: «Ուրախ եմ վերադառնալ մարզումներին, նաև ուրախ եմ երեխաների համար, ովքեր նույնպես կարող են մարզվել»,-սոցցանցերի իր էջում գրել է Նադալը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել, ընդհատվել և հետաձգվել են մի շարք մրցաշարեր, ինչպես նաև «Մեծ սաղավարտի» մի քանի մրցաշար: Մարզիկները գտնվում են մեկուսացման մեջ: