Հաստատվել է Բարձրագույն խմբի առաջնության առաջիկա 3 տուրերի խաղացանկը

Հաստատվել է Բարձրագույն խմբի առաջնության առաջիկա 3 տուրերի խաղացանկը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի ավարտից հետո ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը ներկայացրել է Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ հատվածի 19-ից 21-րդ մրցափուլերի խաղացանկը: 19-րդ տուրը կմեկնարկի մայիսի 30-ին. «Լոռի»-«Նոա» (մայիսի 30, ժամը 15:45) «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» (մայիսի 30, ժամը 19:15) «Ալաշկերտ»-«Արարատ» (մայիսի 31, ժամը 16:45) «Ուրարտու»-«Գանձասար-Կապան» (հունիսի 1, ժամը 18:30) Բարձրագույն խմբի 20-րդ տուրի խաղերը. «Արարատ-Արմենիա»-«Լոռի» (հունիս 3, ժամը 18:30) «Շիրակ»-«Արարատ» (հունիսի 4, ժամը 15:30) «Նոա»-«Ալաշկերտ» (հունիսի 4, ժամը 17:30) Բարձրագույն խմբի 21-րդ տուրի հանդիպումները. «Արարատ»-«Նոա» (հունիսի 7, ժամը 19:00) «Լոռի»-«Շիրակ» (հունիսի 8, ժամը 15:30) «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» (հունիսի 8, ժամը 17: 30) «Փյունիկ»-«Ուրարտու» (հունիսի 9, ժամը 18:30) Մրցաշարային աղյուսակի առաջատարը 36 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Երկրորդ տեղում 32 միավորով «Լոռի»-ն է: Նրան հաջորդում է «Ալաշկերտ»-ը` 31 միավորով: 4-րդը «Արարատն»-ն է (31 միավոր), 5-րդը` «Նոա»-ն (30 միավոր) և լավագույն վեցյակը եզրափակում է «Շիրակ»-ը (28 միավոր):