Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել

Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Իբրահիմովիչը ստիպված է եղել ընդհատել մարզումը մկանների հետ կապված վնասվածքի պատճառով: Շվեդ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի վնասվածքի լրջությունը: «Միլան»-ում մտավախություն ունեն, որ նա խաղադաշտ կվերադառնա բավականին ուշ: Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ պայմանագիրը կնքել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: