Պրեմիեր լիգայի ակումբներն անցնում են խմբային մարզումների

Պրեմիեր լիգայի ակումբներն անցնում են խմբային մարզումների

Անգլիայում հերթական քայլն են կատարել Պրեմիեր լիգայի վերսկսման ուղղությամբ: Ինչպես գրում է Mirror-ը, կառավարությունը թույլատրել է ակումբներին անցնել ընդհանուր մարզումների` խմբերով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայն համաձայնել են վերսկսել խմբային մարզումները: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայն խմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը: Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան: Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: