Քոչարյանի գործած տնտեսական հանցագործությունները տանում են դեպի Ռուսաստան․ նրան կարելի էր ցմահ փակել

Հայաստանում ներքաղաքական կյանքը կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ զարգացումներ է ունենում։ Դրան նպաստեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածը։ «Արմինֆո» լրատվական գործակալության լրագրող, քաղաքական մեկնաբան Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ այդ հոդվածով նախագահը նախազգուշացնում էր հնարավոր վտանգների մասին, որի առանցքում Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության սառեցման կոչն էր։ Դիտարկմանը, թե Ապրիլյան քառօրյա պատերազմն իր քաղաքական շրջանակով ամենևին չի սահմանափակվում Հայաստանի ներսում, ունի արտաքին միջամտության որոշակի շերտեր, նկատում է՝ հենց այդ համատեքստում է Լևորն Տեր-Պետրոսյանը կոչ անում սառեցնել գործընթացը։