Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը

Աշխարհում վարակվածների թիվն անցել է 1.5 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 519 195-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 88 հազարը: Ապաքինվել է ավելի քան 330 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 435 հազար 160 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 14 797 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 148 220: Իսպանիայում մահացության ցուցանիշը կազմում է 14 792: Մահացության ցուցանիշով երկու երկրները գրեթե հավասար են: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 139 422 է: Վարակից մահացել է 17 669 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Գերմանիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 113 296 հաստատված դեպք, մահացությունը՝ 2 300-ից ավելին է: Վարակվածության ցուցանիշով Գերմանիային հաջոդում է Ֆրանսիան, որտեղ 112 950 հաստատված դեպք կա, մահացել է 10 869 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 865 ընդհանուր, 63 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 335 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 586 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 93: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 60 733 է, Թուրքիայում՝ 38 226 է, Բելգիայում՝ 23 403 է, Շվեյցարիայում՝ 23 280 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 211 դեպք կա, Ռուսաստանում` 8 672: ՌԴ-ում մահացել է 63 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 659, այստեղ գրանցվել է մահացության 12 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 210 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 103 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1560: Իրաքում վարակվածների թիվը 1202 է, մահացության ցուցանիշը 69 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 855: Սիրիայում հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ: Լիբիայում գրանցվել է վարակվածության 21, մահվան 1 դեպք: