Հակաճգնաժամային միջոցառումներով արդեն բաշխվել է 3,67 մլրդ դրամ, ինչը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է. Փաշինյան

Հակաճգնաժամային միջոցառումներով արդեն բաշխվել է 3,67 մլրդ դրամ, ինչը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է. Փաշինյան

«Ուզում եմ ասել, որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է: Այն հընթացս կլրացվի: Կառավարությունն արդեն հրապարակել է էլեկտրոնային այն պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ես ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում եքն տվյալները: Իհարկե, բազան ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա եւ ամբողջ աջակցության փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառուների համար»,-ասաց Փաշինյանը: