Lexus-ը բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավոր

Lexus-ը բախվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի շենքի պատին. կա վիրավոր

Ապրիլի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում 35-ամյա Գևորգ Դ.-ն Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի թիվ 176 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած Lexus մակնիշի 5204-AX համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի քարե պատին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գևորգ Դ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ կողմից նյութեր են նախապատրաստվում: