«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի դեպքում նրանց առաջնահերթություն կտրվի

«Դոմոդեդովոյում» մնացած հայերին ցուցակագրել են. թռիչքի դեպքում նրանց առաջնահերթություն կտրվի

ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսբուքյան էջը։ Հերթական չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կփոխանցի համապատասխան ավիաընկերությանը։ Դեսպանատունը երաշխավորում է, որ համապատասխան թույլտվության ստացման դեպքում, այդ քաղաքացիներին առաջնահերթ կտրվեն ավիատոմսեր։ https://www.facebook.com/armembrus/posts/1086664968385306