«Աերոֆլոտ»-ը դադարել է վերադարձնել չեղարկված չվերթների տոմսերի գումարները
00:15 | 2020-04-09
«Աերոֆլոտ»-ը դադարել է վերադարձնել չեղարկված չվերթների տոմսերի գումարները, հայտնում է «Վեդոմոստին»՝ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (АТОР) մամուլի ծառայությանը հղումով: Փոխադրողի համակարգը թույլ չի տալիս գրանցել նույնիսկ հենց ավիաընկերության կողմից չեղարկված չվերթների տոմսերի հարկադիր վերադարձը:
Անցած շաբաթ հաճախորդները դեռ կարող էին ձևակերպել չեղարկված չվերթների տոմսերի վերադարձը և ավիաընկերությունից ստանալ իրենց գումարը:
Ըստ АТОР-ի ներկայացուցչի, «Աերոֆլոտ»-ը փաստացի կասեցրել է սպառողների հանդեպ իր պարտավորությունների կատարումը՝ այդ մասին պաշտոնապես չհայտարարելով:
АТОР-ը ենթադրում է, որ «Աէրոֆլոտ»-ը տոմսերի գումարը կփոխհատուցի ապագա ուղևորությունների համար վաուչերների տրամադրմամբ: Ավելի վաղ նման միջոցառումների մասին հայտարարել էր «Աերոֆլոտ»-ի դուստր ձեռնարկությունը՝ լոուքոսթեր «Պոբեդա» ավիաընկերությունը: