Թուրքիայում 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է չորս հազարով. Gazeta.ru

Թուրքիայում 24 ժամում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է չորս հազարով. Gazeta.ru

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է չորս հազարով՝ գերազանցելով 38 հազարը, Twitter-ում գրել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան: Հաղորդվում է նաև, որ մահացել է 812 մարդ, ապաքինվել են՝ 1846-ը: 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Վուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակն է: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: