Մոսկվայում COVID-19-ով վարակված ևս յոթ հիվանդ է մահացել. Gazeta.ru

Մոսկվայում COVID-19-ով վարակված ևս յոթ հիվանդ է մահացել. Gazeta.ru

Մոսկվայում ևս յոթ հիվանդ է մահացել նոր տիպի COVID-19 կորոնավիրուսից: Այս մասին հաղորդվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի օպերատիվ շտաբի կայքում: Ըստ օպերատիվ շտաբի տեղեկատվության, նրանց COVID-19-ի թեստը դրական է եղել: Հայտնի է նաև, որ հիվանդները ուղեկցող հիվանդություններ են ունեցել՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, կարդիոսկլերոզ, պիելոնեֆրիտ, ենթաստամոքսային գեղձի ատրոֆիա: Նրանցից երեքը նաև քրոնիկ բրոնխիտ են ունեցել: Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 8.672  դեպք: